«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Եվրախորհրդարանում ղարաբաղյան հակամարտության թեմայով քննարկում է կայացել

Եվրախորհրդարանում ղարաբաղյան հակամարտության թեմայով քննարկում է կայացել
05.06.2015 | 13:03

Եվրախորհրդարանում և Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական կազմակերպությունների դաշնությունում ԵՄ - Հայաստան բարեկամության խմբի նախաձեռնությամբ հունիսի 3-ին Եվրախորհրդարանում «Հակամարտությունները և ինքնորոշման իրավունքը» թեմայով քննարկում է ընթացել։ Քննարկումը կենտրոնացած էր ղարաբաղյան հակամարտության պատմական և իրավական կողմերի վրա՝ շեշտադրումը դնելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա։ Եվրոպայի հայկական կազմակերպության նախագահ Գասպար Կարապետյանը բացել է քննարկումը, որին մասնակցել են ակադեմիական շրջանակների քաղաքական գործիչներ և պատվավոր հյուրեր։ Շնորհակալություն հայտնելով Եվրախորհրդարանի անդամ, Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեոխարուսին և զեկուցողներին ու տարբեր երկրների հյուրերին՝ Կարապետյանն ընդգծեց, որ նման քննարկումները կարևոր քայլ են Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար։
Բելգիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանին քննարկմանը ներկայացնում էր Եվրամիությունում Հայաստանի առաքելության խորհրդական Մնացական Սաֆարյանը։ Դեսպանի անունից նա ասել է. «Այս հարցում Եվրախորհրդարանի գործունեությունը, այսօրինակ լսումները, տարածաշրջան կատարվող այցերը և քննարկումները նպաստում են Եվրախորհրդարանում և եվրոպական կառույցներում տեղեկատվության մակարդակի բարձրացմանը, Ղարաբաղի հիմնախնդիրը պահում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ դրանով իսկ ազդանշան տալով Ադրբեջանին, որ դադարի պատերազմ հրահրել և կենտրոնանա խաղաղ կարգավորման վրա»։
Եվրախորհրդարանի անդամ, դոկտոր Էլենի Թեոխարուսը եղել է հիմնական զեկուցողը։ Նա զուգահեռներ է անցկացրել Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների միջև։ «Այս պահին մենք Լեռնային Ղարաբաղի համար նման պայքար ենք տեսնում հայ ժողովրդի կողմից, որը պայքարում է ինքնորոշման իր իրավունքի համար, որպեսզի հասնի ազատության և դրանով իսկ կանխորոշի իր ապագան և իր ճակատագիրը։ Ինքնորոշման իրավունքը ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ կետով։ Դա ազատության առանցքային քարն է և խորհրդանիշ, որը ողջ աշխարհում մարդկանց ոգեշնչում և խրախուսում է իր ձեռքը վերցնել սեփական կյանքը»,-ասել է նա:

Դիտվել է՝ 2590

Մեկնաբանություններ